«Թեդ Լասսո» սերիալի երրորդ սեզոնը կլինի վերջինը

«Թեդ Լասոյի» 3-րդ եթերաշրջանի սցենարը գրվում է որպես վերջաբան։ Այս մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է շոուի սցենարիստ Բրեթ Գոլդսթինը։

«Ընդհանուր առմամբ երեք սեզոն էր նախատեսված։ Մենք այդպես էլ գրում ենք։ Սփոյլերի զգուշացում. բոլորը վերջում մահանալու են»,- ասել է Գոլդսթինը։

Variety հրատարակչությունը հիշեցրել է, որ դեռ 2021 թվականին սերիալի աստղ և համահեղինակ Ջեյսոն Սուդեյկիսը նույնպես խոսել էր շոուի միայն երեք սեզոնների մասին։