Փիթ Դևիդսոնն առանց Քիմ Քարդաշյանի ժամանակ է անցկացրել Սեյնթ Ուեսթի հետ

Շուտով նույնիսկ թերահավատները կսկսեն կհավատալ 41-ամյա Քիմ Քարդաշյանի և 28-ամյա Փիթ Դևիդսոնի սիրավեպի անկեղծությանը։ Հեռուստաաստղը կատակերգուին ոչ միայն ծանոթացրել է իր երեխաներին, այլ նույնիսկ նրանց վստահել է իրեն։ Օրերս Դևիդսոնին նկարահանել են վեցամյա Սեյնթ Ուեսթի հետ Լոս Անջելեսում զբոսնելիս։ Ըստ ականատեսների՝ Քիմը նրանց հետ չի եղել։

Փիթն ու Սեյնթը միասին հիանալի ժամանակ են անցկացրել. շոումենը տղայի համար գնել է գլխարկ, այնուհետեւ տարել է սրճարան՝ քաղցրավենիք ուտելու։ Ընդհանուր առմամբ, նա հիանալի է կատարել իր պարտականությունները:

Թե ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել այն լուրերին, որ որդին ժամանակ է անցկացնում մոր ընկերոջ հետ, անհայտ է, բայց դժվար թե նա ուրախանա։ Ռեփերը, մեղմ ասած, ոչ միայն չի սիրելում Փիթին, այլ նաև նա դեռ չի կարգավորել նախկին կնոջ հետ երեխաների խնամակալության հարցը։