«Հայերը շատ գեղեցիկ են, Երևանը թոփ է». Նաստյա Իվլեևան այցելել է Հայաստան (լուսանկարներ)

Ռուսական հեռուստատեսության «Орёл и решка» ճամփորդական հաղորդաշարի նախկին հաղորդավար, բլոգեր Նաստյա Իվլեևան այցելել է Հայաստան։

Հաղորդավարուհին սոցցանցերում մի քանի լուսանկար է հրապարակել՝ արված հայկական լեռների ֆոնին։ Դրանցից մեկում նա թռչում է կարմիր օդապարիկով և հիանում հայկական բնաշխարհով։

«Բարի լույս, ընկերներ: Նաստյուշկա-Վտանգը վերադառնում է»,- լուսանկարը մեկնաբանել է Իվլեևան։

«Այսօր երկու եզրակացության եկա․ հայերը շատ գեղեցիկ են, Երևանը թոփ է: Կցանկանայի նշել հայ ժողովրդի հյուրընկալությունը, քանի որ ես արդեն չորս շիշ գինի ունեմ իմ սենյակում, և չգիտեմ, թե ինչպես եմ այս ամենը տանելու»,- ասել է նա հետևորդներին ուղղված տեսաուղերձում։

Իվլեևան նշել է, որ ստիպված է եղել հավելյալ ճամպրուկ գնել, որպեսզի Երևանից տանի նվերները, այն է՝ 5 շիշ գինի, 1 շիշ կոնյակ, սպորտային կոշիկներ, թեյ, կլատչ և այլն։