Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր» ֆիլմը շուտով շարունակություն կունենա (լուսանկարներ)

Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը:

Հայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլվերն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաև ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։

«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։

Ֆիլիպսը հրապարակել է նաև մեկ այլ լուսանկար, որում Ջոկերի դերակատար Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի երկրորդ մասի սցենարը։

Հիշեցնենք, որ «Ջոկերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը: Ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 2019-ի հոկտեմբերի 4-ից։

Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոկերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին: