ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք խաղաղ պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ եք վիճել: Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ինտուիցիան կօգնի արագ մոտեցում գտնել նոր ծանոթներին ու հասկանալ, թե ինչպես պիտի ձեզ պահեք հին ծանոթների հետ: Ամենակարևոր գործերով պիտի օրվա կեսին զբաղվեք: Հոգ տարեք, որպեսզի այդ հատվածում ձեզ ոչ ոք չանհանգստացնի:
Երեկոն հագեցած կլինի հաճելի իրադարձություններով: Հնարավոր են լավ նորություններ: Դրանք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործումը հետաձգել չեք ուզենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծման առավելագույնս լուրջ վերաբերվեք: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, մի շտապեք ծախսել այն: Չծրագրված գնումները հազիվ թե հաջող լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Բարդ աշխատանքային հարցերը անսպասելի արագ կլուծվեն:
Տանը լուրջ խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն: Երեկոյան իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, բացի այդ, հետաքրքիր բաներ կիմանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտյան անհրաժեշտ է արագ ու վճռական գործել: Դա հաջող ժամանակ կլինի նոր գործեր սկսելու համար. դուք միանգամից կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Ինչ-որ անսպասելի բան կարող է տեղի ունենալ: Շրջապատողները խուճապի կմատնվեն, իսկ դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել դրանից:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հանդիպումները հաճելի կլինեն, և կարևոր չէ՝ ինչի մասին դրանց ժամանակ կխոսեք: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Որոշ Երկվորյակներ կկարողանան ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում մրցակցել են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հանգստություն պահպանելն այսօր դժվար կլինի, բայց դուք կփորձեք: Հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Ամեն ինչ արագ կպարզվի, եթե չբարկանաք ու չանհանգստանաք դատարկ բաների պատճառով ու պրովոկացիաներին չտրվեք:
Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. դրանք հաջողությամբ ավարտելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Նույնիսկ հասարակ թվացող գործերն այսօր սովորականից մեծ համառություն են պահանջելու: Հավանական են անսպասելի ձգձգումներ, կարող են խախտվել կարևոր պայմանավորվածությունները: Շտապողական որոշումները կարող են ֆինանսական կորուստներով ավարտվել: Բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք հաջողության կհասնեք, չնայած՝ սպասվածից ավելի ուշ:
Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Լավ է ճամփա ընկնեք ընկերների կամ մյուս մտերիմների հետ. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան պիտի անեք, այնպես որ՝ աշխատեք չափազանց շատ ժամանակ չվատնել դատարկ բաների վրա: Կարևոր կլինի հետևողականորեն գործելը, բոլոր խնդիրները միանգամից չլուծելը: Խառնաշփոթն ու շտապողականությունն այսօր կարող են նյարդայնացնել ձեզ, և դա կարող է սխալների հանգեցնել: Մի շտապեք գործարքների ու գնումների հարցում. գումարին վերաբերող ամեն հարցում արժե երկար, ինչպես հարկն է մտածել:
Հարմար օր է բիզնեսի հետ կապված գաղափարներն իրագործելու համար: Անսպասելի կհայտնվեն օգնել ցանկացողներ, դուք լավ թիմ կկազմեք: Ընկերները և մյուս մտերիմ մարդիկ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք: Այսօր պիտի զբաղվեք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Օգնության կարիք կունենաք, բայց միանգամից պարզ չի լինի, թե ում կարելի է դիմել այդ հարցով: Արժե ուշադիր հետևել նոր ծանոթներին. հնարավոր է՝ նրանք ձեզ հաճելիորեն զարմացնեն:
Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Կարող եք խոսել աշխատանքի կամ այլ գործերի մասին, քննարկել անձնական հարցերը: Կարևորն ուշադիր լսելն է: Դուք հետաքրքիր բաներ իմանալու շանս կունենաք: Օգտակար տեղեկատվությամբ կարող են կիսվել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արժե շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ մասնագիտական հետաքրքրություններն են կապում՝ գործընկերների, պոտենցիալ գործատուների: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Որոշ Կարիճներ հետաքրքիր առաջարկներ կստանան կամ կիմանան, թե ինչ է պետք անել մոտ ժամանակներս կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար:
Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Հուզական դաշտը լարված կլինի, այդ իսկ պատճառով նույնիսկ աննշան պատահարներին շատ սուր կարձագանքեք: Բայց ձեզ անպայման կաջակցեն մտերիմները: Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին. ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն լուրջ խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Արժե սկսել մանրուքներից: Այդպես կկարողանաք խուսափել ավելորդ ապրումներից, խնդիրներ չեք ստեղծի ոչ ձեր, ոչ էլ ուրիշների համար: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ կարևոր կլինի շտապելով որոշումներ չընդունելը. լավ է ամեն ինչ մտածեք ու կշռադատեք:
Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը կստիպի հուզվել: Այդ հատվածում հավանական են զարմանալի և տարօրինակ իրադարձություններ, զուգադիպություններ, որոնք առաջին հայացքից համարյա անհավանական կթվան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը կարող է անակնկալներ բերել ու զարմացնել տարօրինակ իրադարձություններով: Բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, խուճապի չմատնվել, չասել ու չանել մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Չնայած ձեր սեփական գործերն էլ շատ կլինեն, բայց կհաջողվի օգնել դժվարությունների բախված մարդկանց: Ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն շրջապատողների համար:
Ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ շատերի հետ լեզու կգտնեք, ոչ մեկի զգացմունքները չեք խոցի, նույնիսկ եթե ստիպված լինեք քննարկել բարդ հարցերը: Հին ընկերները հրաշալի նորություններ կհայտնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին աշխատեք չհուզվել: Տհաճ իրադարձություններ կարող են տեղի ունենալ, չեն բացառվում նորությունները, որոնք կխառնեն ձեր ծրագրերը, բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք պիտի ուշադրություն դարձնեք մանրուքներին, որոնք մյուսներին աննշան են թվում: Հենց դա թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հագեցած կլինի: Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Կհաջողվի արագ լուծել կենցաղային խնդիրները: Այստեղ ծախսերի կարիք կլինի, բայց խոսքն աննշան գումարի մասին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է գլուխ հանել դրանից: Կհաջողվի խուսափել սխալներից, քանի որ դուք պատրանքներ չեք կառուցի, կհասկանաք ինչի կարող եք հասնել ինքներդ և որ հարցերում օգնության կարիք կունենաք: Հավանական են անսպասելի ծախսեր, աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Դրանց պատճառով անհանգստանալ չարժե, քանի որ շուտով բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք:
Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Բայց դա ձեզ չի ստիպի հուզվել ու ապրումներ ունենալ: Հակառակը՝ դուք ուրախ կլինեք օգնություն ու լավ խորհուրդ ստանալու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: