RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ նախօրեին իր հետ կապ է հաստատել երգչուհի Իրինա Ալեգրովան և աջակցության խոսքեր ասել։ Սիմոնյանի փոխանցմամբ՝ Ալեգրովան ամբողջովին աջակցում է նրանց, ովքեր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մնացել են Ռուսաստանում ու օգնում են փախստականներին: Մինչդեռ երկրիը լքած գործընկերների հետ Ալեգրովան չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ, գրում է starhit.ru-ն:
Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում խոսել է Ալեգրովայի հետ երկխոսության մասին։
«Իրինա Ալեգրովան երեկ հեռախոսով զանգահարել է Տիգրանին (Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանը), իսկ ամուսինս այլ սենյակում էր, ես վերցրեցի հեռախոսը։ Նա ասաց. «Օ, Մարգարիտ, ավելի լավ, որ դու ես։ Ես զանգահարել եմ՝ քեզ ու Տիգրանին ասելու, որ իմանաք՝ ես նրանց հետ չեմ։ Որ դուք հանկարծ չկարծեք, թե մենք այդ բոլորի (չթվարկենք) հետ ենք։ Ես ուզում եմ, որ դուք ու ժողովուրդն իմանան, որ ես իմ ազգի հետ եմ, ես այլ ճամբարում եմ, ես այդ բոլորի հետ չեմ»»,- երգչուհու հետ խոսակցության մասին պատմել է 42-ամյա լրագրողը։
Սիմոնյանը նշեց, որ 70-ամյա Իրինա Ալեքսանդրովնան ոչ ոքի չի դատապարտել, այլ միայն հասկացրել է, որ հայրենիքին տեր կանգնողների կողմն է։