Ջոնի Դեփը տեսանյութ է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին դատարանում աջակցության համար․ Էմբեր Հերդը դատապարտել է նրան

Ջոնի Դեփը Էմբեր Հերդի հետ դատավարության ավարտից հետո բացել է TikTok հաշիվ և տեղադրել տեսանյութ՝ ասելով, որ մտադիր է առաջ գնալ։ Էմբեր Հերդը քննադատել է նրան՝ համարելով, որ սա նոր հարված է կանանց իրավունքներին։

Ջոնի Դեփն իր նոր աքաունթում տեղադրել է Ջեֆ Բեքի հետ իր վերջին շրջագայության տեսահոլովակը և գրել.

«Իմ բոլոր ամենաթանկ, հավատարիմ և անսասան աջակիցներին։ Մենք ամեն տեղ միասին էինք, ամեն ինչ միասին տեսանք։ Մենք միասին քայլեցինք նույն ճանապարհով։ Մենք միասին ճիշտ վարվեցինք, քանի որ մեզ համար այդ ամենը մեկ չէր։ Եվ այժմ մենք բոլորս միասին առաջ ենք գնալու»։

Էմբեր Հերդն արձագանքել է Դեփի տեսանյութին։ Նրա խոսքով՝ քանի որ Ջոնի Դեփն է ասում, որ «առաջ է գնում», կանանց իրավունքները նահանջում են։ Էմբերը կարծում է, որ Դեփի խոսքերը ուղերձ են ընտանեկան բռնության զոհերին՝ «վախեցեք ոտքի կանգնել և խոսել բռնության մասին»։