Կիանու Ռիվզը ներկայացել է սիրելիի՝ Ալեքսանդրա Գրանտի հետ. կինը բոլորի ուշադրության կենտրոնում էր

Կիանու Ռիվզը հանրության մեջ շատ քիչ է հայտնվում իր սիրելիի՝ Ալեքսանդրա Գրանտի հետ։ Ոչ վաղ անցյալում զույգի նշանադրության մասին լուրեր էին տարածվել, սակայն դերասանը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։ Շատ երկրպագուներ սկսեցին անհանգստանալ, թե արտիստը բաժանվել է, բայց, ըստ էության, նրանց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։

Զույգը միասին այցելել է Լոս Անջելեսում կայացած MOCA գալա-երեկոյին։ Եվ այս անգամ ամբողջ ուշադրությունը սևեռված էր ոչ թե Կիանուի, այլ նրա սիրելիի՝ Ալեքսանդրայի վրա։ Նրա էլեգանտ կարմիր զգեստը չէր կարող աննկատ մնալ։

Կիանու Ռիվզը երկար ժամանակ թաքցնում էր իր անձնական կյանքը հանրությունից, թեև զույգը ճանաչում է միմյանց դեռ 2011 թվականից։ Նրանց հարաբերությունները սկսվել են «Ode to Happiness» գրքի շուրջ համատեղ աշխատանքով, որտեղ 55-ամյա դերասանը նկարագրել է, թե ինչպես կարելի է վերապրել սիրելիների մահը։ Գրքում նա խոսում է իր լավագույն ընկերոջ և երեխայի կորստի, քրոջ ծանր հիվանդության (արյան քաղցկեղի), դերասանական կարիերայի դժվար շրջանի մասին։ Աշխատանքի նկարազարդումները կատարել է Ալեքսանդրա Գրանտը։

Զույգը սիրավեպը հաստատել է միայն 2019 թվականի նոյեմբերին։