Ջենիֆեր Լոպեսը վերջապես կարողացել է մեծ էկրանին տեսնել իր մասին պատմող վավերագրական ֆիլմի վերջնական տարբերակը։ Tribeca Festival-ի շրջանակներում կայացել է Netflix-ի Halftime վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է երգչուհու կարիերայի մասին։ Իրադարձություն, որը նա, անշուշտ, չէր կարող բաց թողնել:
Բացի Բեն Աֆլեքից (որին այս կարևոր երեկոյին չտեսան հերոսուհու կողքին, քանի որ նա նկարահանում է իր հինգերորդ ռեժիսորական նախագիծը), Ջենիֆեր Լոպեսի կյանքում կա ևս մեկ սիրելի տղամարդ։ Նա դիզայներ Թոմ Ֆորդն է, ում կերպարներում երգչուհին միշտ սենսացիոն տեսք ունի։ Այս անգամ բրենդն իր ազդեցիկ հաճախորդին առաջարկել է դասական թավշյա սև «մերկ» զգեստ, որն, այնուամենայնիվ, բավականին էլեգանտ տեսք ուներ։
Ու թեև Աֆլեքը բացակայում էր միջոցառումից, սակայն նշանադրության՝ 8,5 կարատանոց հազվագյուտ կանաչ ադամանդով մատանին հիշեցնում էր նրա կարևոր դերը Ջեյ Լոյի կյանքում։