Արժե՞ դառնալ բուսակեր

Բուսակերներն իրենց սննդաբաժնից բացառում են ոչ միայն միսն ու ձուկը, այլև կենդանական ծագման ցանկացած այլ մթերքներ՝ ձու, կաթ, մեղր և այլն:
Ինչպե՞ս է նման սննդակարգն ազդում մարդու առողջության վրա:

Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմի համար ի սկզբանե պահանջվում են և՛ բուսական, և՛ կենդանական ծագման մթերքներ: Մսից ստացվող սպիտակուցները և խոլեստերինն անչափ կարևոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի և հորմոնալ համակարգի համար:
Նույնքան կարևոր են վիտամինները, հանքանյութերը և բջջանյութը, որոնք հիմնականում բուսական մթերքներից են ստացվում: Այսպիսով կատարյալ սննդաբաժինը պետք է ներառի և՛ մսամթերքներ, և՛ բույսեր:

Բոլոր կանոնները ճիշտ պահպանելու դեպքում չափավոր բուսակերությունը մաքրում է օրգանիզմը, նվազեցնում է քաշը և կանխարգելում է ճարպակալումը։ Բուսակերությունը պաշտպանում է նաև աղիքային հիվանդություններից:
Բուսակերությունը կարող է անեմիա առաջացնել, քանի որ հեմոգլոբինի և արյան մեջ երկաթի նորմալ մակարդակն ապահովում են միայն մսամթերքները։