Դերասանուհի Անջելինա Ջոլին հրաժարվել է Բրեդ Փիթին ներս թողնել իրենց դստեր՝ Շայլոյի 16-ամյակին կազմակերպված երեկույթին: Այս մասին հայտնում է National Enquirer-ը:
«Բրեդին թույլատրվում է տեսնել Շայլոյին միայն նախապես պայմանավորված գրանցումով և միայն սահմանափակ ժամանակով, երբ նրան իր կալվածք են բերում Անջելինայի ընտրած վարորդը և անվտանգության աշխատակիցը»,- ասել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը:
Ջոլին մտադիր չէ փոխզիջման գնալ Փիթի հետ, քանի դեռ իրենց բոլոր երեխաների 18 տարեկանը չի լրացել: