Ռումինական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Դեն Տուրտուրիցան հայտարարել է, որ իր երկրի ներկայացուցիչներն այլևս չեն մասնակցի «Եվրատեսիլին»:
Ավելի վաղ Եվրատեսիլում ռումինական պատվիրակության ներկայացուցիչները մեղադրել էին երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներին մասնակիցների ելույթների արդյունքները կեղծելու մեջ: Ռումինիայի ժյուրին ամենաբարձր գնահատականը տվել է Մոլդովայի մասնակցին, սակայն այդ ձայները չէին հաշվվել: