Հայտնի է դարձել, որ Էմիլիա Քլարկը «Գահերի խաղը» հեռուստասերիալում իր դերի շնորհիվ դարձել է ոչ միայն ավելի հայտնի, այլ նաև բավականին հարստացել է։ Mail Online-ը հայտնում է, որ վերջին երկու տարվա ընթացքում դերասանուհին վաստակել է գրեթե 7,5 մլն ֆունտ։ Հրատարակչությունը նշում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ սերիալն ավարտվել է 3 տարի առաջ, այն դեռ շարունակում է եկամուտ բերել գլխավոր հերոսին։ Այս դերը նրան նաև արժանացրել է «Փրայմթայմ Էմմի» անվանակարգի՝ դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում: Էմիլիան խաղում էր Դեյներիսի դերը։
Հիշեցնենք, որ սերիալը նկարահանվել է ամերիկյան HBO հեռուստաալիքի պատվերով՝ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա։ Առաջին սեզոնի (ամբողջ սերիալը բաղկացած է ութ սեզոնից) պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին, իսկ վերջինը՝ 2019 թվականին։ Թե ինչքան եկամուտ է բերել «Գահերի խաղը» HBO-ին, պաշտոնապես չի բացահայտվել, ոչ պաշտոնապես՝ տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։