Բրիթնի Սփիրսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու հայտնի հյուրերը

Համացանցում հայտնվել են Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասղարիի ամուսնական առաջին լուսանկարները, որը կայացել է երեկ երեկոյան։

Հարսնացուն կրել է Versace-ի ուսերը բաց զգեստ, որի հեղինակը Դոնաթելլա Վերսաչեն է: Կերպարը լրացնում էր երկար քողը։ Սեմ Ասղարին ներկայացել է Versac-ի սև սմոքինգով։

Պաշտոնական արարողությունից հետո երգչուհին փոխել է հագուստը՝ երեկույթին նա ներկայացել է սև և կարմիր մինի զգեստներով։

Արարողությանը ներկա է եղել մոտ 80 հյուր, այդ թվում՝ Փերիս Հիլթոնը, Մադոննան, Դրյու Բերիմորը, Սելենա Գոմեսը և այլք։