Աղոթեք ինձ համար. Ջասթին Բիբերը պատմել է դեմքի կեսը կաթվածահար արած հիվանդության մասին (տեսանյութ)

Արևմտյան շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչ Ջասթին Բիբերն ինստագրամյան էջում դիմել է  հետևորդներին՝ բացահայտելով առողջական լուրջ խնդիրները:

Երեքրոպեանոց տեսանյութում կանադացի երգիչը հայտնել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռեմսի Հանթի համախտանիշի պատճառով, որը գոտևորող որքիի տեսակ է։

«Ինչպես երևի իմ դեմքից երևում է, ինձ մոտ ախտորոշվել է Ռեմսի Հանթի համախտանիշ: Այս վիրուսը ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը»,- ասել է Բիբերը, որը երկրպագուներին խնդրել է աղոթել իր համար:

Երգիչը նաև հայտարարել էր համերգները հետաձգելու մասին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Justin Bieber (@justinbieber)