Փերիս Հիլթոնը մերժել է Ջո Բայդենին Բրիթնի Սփիրսի հարսանիքին ներկա լինելու համար

Ամերիկացի դերասանուհի Փերիս Հիլթոնը հրաժարվել է Ջո Բայդենի առաջարկից, որպեսզի ներկա գտնվի իր մտերիմ ընկերուհի Բրիթնի Սփիրսի հարսանիքին։

Նախագահը ավելի վաղ  հրավիրել էր Հիլթոնին որպես դիջեյ  ելույթ ունենալու Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի գագաթնաժողովին, որին մասնակցելու էին նաև քաղաքական այլ առաջնորդներ։ Այս իրադարձությունը համընկել էր  Սփիրսի հարսանիքի ամսաթվի հետ։ Փերիսը որոշել է հրաժարվել, քանի որ այդ օրը հրավիրված է եղել Բրիթնիի ամուսնական արարողությանը։

Ընդ որում, դերասանուհին Սփիրսի հարսանիքի մանրամասները չի բացահայտել՝ հայտարարելով, որ դա եղել է «արքայադուստր-հարսնացուի երեկոն, եւ դա նրա պատմությունն է»։

«Ամենն, ինչ կարող եմ ասել այն է, որ ես անհավանական երջանիկ եմ նրա համար։ Նա հիասքանչ տեսք ուներ, եւ ես այնքան երջանիկ եմ տեսնել, որ նա գտել է իր հեքիաթը»,- խոստովանել է Փերիսը։