Ինչպիսի տեսք ունեն այժմ Մայքլ Ջեքսոնի երեխաները․ Փերիս և Փրիս Ջեքսոնը Tony Awards 2022-ի կարմիր գորգին

Քույր ու եղբայր Ջեքսոն դուետը կիրակի օրը հայտնվել է կարմիր գորգի վրա՝ Tony Awards-ի 75-րդ  մրցանակաբաշխության ժամանակ։ Այսպիսով, նրանք  ցույց են տվել  իրենց  ընտանիքի աջակցությունը Բրոդվեյի երաժշտական ​​«ՄՋ․ Մյուզիքլ» ներկայացմանը, որի հիմքում ընկած է  իրենց հոր՝ Մայքլ Ջեքսոնի կյանքն  ու գործունեությունը ։ Այդ երեկո ներկայացումն առաջադրվել է 10 մրցանակների, այդ թվում՝ լավագույն երաժշտական ​​անվանակարգում։

Փերիսն ու Փրինսը մրցանակաբաշխությունից  առաջ կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, իսկ հետո միասին ներկայացրել են մյուզիքլը  հեռուստատեսային հեռարձակման ժամանակ: Ջեքսոնի որդին բեմից նշել է.

Շատերն են այն կարծիքին, որ մեր հայրը հավերժ փոխել է երաժշտությունը։ Եկեք դրա հետ չվիճենք։ Բայց այն, ինչ շատերը գուցե չգիտեն, այն է, որ նա պաշտում էր մյուզիքլները՝ թե՛ կինոյում, թե՛ բեմում: Ահա թե ինչու մեզ համար անհավատալի պատիվ է ներկայացնել լավագույն երաժշտական ​​անվանակարգում երեկոյի առաջին թեկնածուին՝ «ՄՋ»-ին, որտեղ ներկայացված են մեր հոր պաշտամունքային հիթերից շատերը: 

Մյուզիքլում, իսկապես,  ներառցած են լեգենդի ամենահայտնի կոմպոզիցիաներից ավելի քան 25-ը: