Ամուսնու համար շքեղ կյանքն ապահովված է․ Սեմ Ասղարին տեղափոխվում է Բրիթնի Սփիրսի 11մլն դոլար արժողությամբ առանձնատուն

Անցած շաբաթ ամբողջ աշխարհն էր հետևում ամերիկացի արտիստ Բրիթնի Սփիրսի և մոդել Սեմ Ասղարիի հարսանիքին։ Այժմ զույգը մեծ թափով պատրաստվում է կյանքի նոր փուլի և շուտով կտեղաոխվեն նոր տուն։

Սփիրսն ու նրա արդեն ամուսին մեծ խնամքով և ուշադրությամբ էին պատրաստվում իրենց կյանքի կարևոր իրադարձությանը։ Եվ ամեն ինչ հիանալի է անցել, բացառությամբ Բրիթնիի նախկին ամուսնու հետ տեղի ունեցած միջադեպի, որը, սակայն, չի խաթարել զույգի ամուսնությունը։

Այդ օրը նորապսակներին շնորհավորելու էին եկել հայտնի դեմքեր՝ Սելենա Գոմեսը, Դոնաթելլա Վերսաչեն, Մադոննան, Դրյու Բերիմորը, Փերիս Հիլթոնը և շատ ուրիշներ։ Խնջույքը հաջող է անցել՝ հյուրերի սոցիալական ցանցերը հագեցած են եղել հարսանիքից վառ պահերով։ Շատերն, ի դեպ, ենթադրում էին, որ նման աղմկոտ տոնակատարությունից հետո զույգը կմեկնի օվկիանոս՝ վայելելու իրենց մեղրամիսը։ Բայց այսօր արտասահմանյան լրատվամիջոցները կիսվել են, որ Բրիթնին և Սեմը զբաղված են բոլորովին նոր առանձնատուն տեղափոխվելով:

Ըստ լուրերի՝ Toxic հիթի 40-ամյա կատարողը դրա համար վճարել է 11,8 միլիարդ դոլար։ 1000 քառակուսի ոտնաչափ տունը գտնվում է Կալաբասում, որ գտնվում է Լոս Անջելեսի մոտակայքում: Այն ունի ամեն ինչ շքեղ կյանքի համար՝ հսկայական խոհանոց, տնային կինոթատրոն, լողավազան ջրային սլայդով և նույնիսկ նվերների փաթեթավորման սենյակ:

Ի դեպ, Սփիրսի նոր առանձնատունը գտնվում է նրա երեխաների հոր՝ Քևին Ֆեդերլայնի տան մոտ, ում հետ ապրում են նրանց որդիները՝ Շոնն ու Ջեյդենը։ Աղբյուրների համաձայն՝ Քևինը շատ զարմացած է, որ Բրիթնին բոլոր այն տարածքներից, որտեղ կարող է իրեն թույլ տալ տեղափոխվել, ընտրել է հենց իր կողքին ապրելը։

Հայտնի է դարձել նաև, որ շքեղ տոնակատարությունից առաջ Ասղարին ու Բրիթնին պայմանագիր են ստորագրել շիկահերի օգտին։ «Ցանկացած գումար, որը նա վաստակել է հարսանիքից առաջ, պաշտպանված է»,- ասել է աղբյուրը։

Բրիթնիի ամուսինն արդեն հասցրել է կատակել, թե դրանով ինքը կպաշտպանի հենց իրեն աստղից բաժանվելուց հետո, և անշուշտ իր իրերն իր մոտ էլ կմնան։ «Իհարկե, մենք ամուսնության պայմանագիր ենք կնքում, որպեսզի պաշտպանենք իմ մեքենան և կոշիկի հավաքածուն, եթե մի օր նա լքի ինձ», – հեգնանքով նշել է Սեմը: