Ջենիֆեր Էնիսթոնը ցուցադրել է «Friends»-ից զգեստը, որը մինչ այսօր կրում է․ լուսանկարներ

Ջենիֆեր Էնիսթոնի ոճաբան Քրիս ՄաքՄիլլանն իր էջում հրապարակել է աստղային հաճախորդի լուսանկարը, և բացի դերասանուհու թարմացված կերպարից, հանդիսատեսին հետաքրքրել է նրա հանդերձանքը՝ «Ընկերներ» սերիալի երկրպագուները հեշտությամբ ճանաչել են այն։ 53-ամյա Էնիսթոնը սելֆիի համար կեցվածք է ընդունում փոքրիկ ծաղկային պրինտով և ժանյակով զգեստով, որը 20 տարի առաջ կրել է Քորթնի Քոքսի հերոսուհի Մոնիկան։ Մասնավորապես ութերորդ եթերաշրջանում, որն ​​ավարտվեց 2002 թվականի մայիսին։

Ի դեպ, այս մասին Ջենիֆերն արդեն խոսել է մեկ տարի առաջ People-ին տված հարցազրույցում։ Դերասանուհին ասել է, որ զգեստը վերցրել է նկարահանումների ավարտից հետո, և այն դեռ իր հագին է։

Այն արդեն հասցրել է չորս անգամ դուրս գալ նորաձևությունից և վերադառնալ,- ասել է Քորթնի Քոքսը։

Էնիսթոնը պատասխանել է, որ նման զգեստը «միշտ նորաձեւության մեջ կլինի»։ Դերասանուհիները սերիալի նկարահանումներից ի վեր ընկերներ են եղել, ուստի զգեստապահարանի առումով նման երևույթներն ամենևին էլ չեն զարմացրել նրանց երկրպագուներին։

«Friends»-ի դերասանական կազմից ոմանք նաև որպես հուշանվեր վերցրել են շոուի համար նախատեսված որոշ իրեր։ Օրինակ՝ Լիզա Կուդրոուն խոստովանել է, որ կրում է իր հերոսուհի Ֆիբի Բաֆեի մատանիները, իսկ Դեյվիդ Շվիմերը պահպանել է «Պրոֆեսոր Գելլեր» ցուցանակը, որ իր հերոս Ռոս Գելլերի գրասենյակում էր դրված։