Թոմ Քրուզը կրկին բաժանվում է ընկերուհուց՝ Հեյլի Էթվելից

Դերասան Թոմ Քրուզը կրկին պատրաստվում է բաժանվել ընկերուհուց՝ Հեյլի Էթվելից։ Զույգը, որը հարաբերությունները սկսել էր 2020 թվականին՝ նկարահանման հրապարակում հանդիպելուց հետո, անցած տարվա սեպտեմբերին բաժանվել էր, բայց հետո վերսկսել էր սիրավեպը:

Հեյլին Թոմի կողքին էր մայիսին՝ «Լավագույն հրաձիգ 2»-ի պրեմիերային, իսկ ինսայդերները հայտնում էին, որ նա այնտեղ էր «զուտ աջակցելու» դերասանին:

The Sun-ի աղբյուրներից մեկն ասել է. «Ցավոք, դա նրանց մոտ չստացվեց: Նրանք հիմա որոշել են, որ ավելի լավ է՝ որպես ընկերներ մնան»։