Թենիսիստ Ռաֆայել Նադալն առաջին անգամ հայր կդառնա

«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը և նրա կինը՝ Խիսկա Պերելյոն, երեխայի են սպասում, այս մասին գրում է Hola ամսագիրը:

Թենիսիստի և նրա 33-ամյա սիրելիի հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականին՝ 14 տարվա հարաբերություններից հետո:

Ավելի վաղ Նադալը՝ Ռոլան Գարոսի մեկնարկից առաջ, ռադիոհաճախականության ճառագայթման միջոցով նյարդերը կազդուրելու կուրս էր անցել։

36-ամյա իսպանացին «Մեծ սաղավարտի» մենախաղի 22-ակի հաղթող է։