Ջոնի Դեփը ցուցմունք կտա նկարահանման հրապարակում ծեծի ենթարկելու մեղադրանքով

Հուլիսի 25-ին տեղի կունենա հայտնի դերասան Ջոնի Դեփի դեմ նոր հայցի վերաբերյալ լսումները: Դեփի դեմ հայցը ներկայացվել է դեռ 2018թ.-ին: Հայցվորը Գրեգորի Բրուքսն է՝ տեղանքի ընտրման մենեջերը, ով դերասանի հետ աշխատել է «Ստերի քաղաքը» քրեական դրամայի վրա:

Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ դերասանը հարձակվել է մենեջերի վրա՝ երկու անգամ բռունցքով հարվածելով նրա կրծքավանդակին և բանավոր հարձակումներով «էմոցիոնալ սթրես» պատճառելով: