Ջենիֆեր Էնիսթոնը քննադատության է արժանացել համացանցի աստղերի մասին իր կարծիքի համար

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են կեղծավորության համար այն բանից հետո, երբ նա գործընկեր Սեբաստիան Սթենի հետ զրույցում քննադատել է համացանցում հայտնի անձանց, գրում է Daily Mail-ը։

Նա հայտարարել է, որ ժամանակակից շատ աստղեր հաջողակ են դարձել ոչ թե իրենց տաղանդի կամ աշխատանքի շնորհիվ, այլ՝ համացանցի։

«Այժմ ավելի շատ հոսքային ծառայություններ կան. ձեզ ճանաչում են TikTok-ից, YouTube-ից, Instagram-ից: Դա թուլացնում է դերասանի աշխատանքը»,- դժգոհել է Էնիսթոնը։

Դերասանուհին նաև ցավում է, որ իր գործընկերներից շատերը կարիերայում հաջողության են հասել բացառապես համացանցի շնորհիվ։ Նրա կարծիքով՝ նրանք նույնիսկ ջանք չեն գործադրել։ Համացանցի օգտատերերը քննադատել են Էնիսթոնին նման դիրքորոշման համար և հիշեցրել, որ ինքը մեծացել է հայտնի արվեստագետների ընտանիքում, ինչը որոշ չափով թեթևացրել է իր փառքի ճամփան։ Այլ մեկնաբանություններում նշվել են, որ դերասանուհին ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի հետ ամուսնությունից հետո։