Հեյլի Բիբերը խոսել է Ջասթին Բիբերի վիճակի մասին, ում դեմքի կեսը կաթվածահար է եղել

Մոդել Հեյլի Բիբերը Good Morning America հաղորդաշարի հյուրն է եղել և խոսել ամուսնու՝ երգիչ Ջասթին Բիբերի առողջական վիճակի մասին։ Օրերս նա հայտնել էր, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռեմսի-Հանթի համախտանիշի պատճառով։

«Նրա մոտ ամոն ինչ լավ է։ Նա իրեն շատ ավելի լավ է զգում, և ակնհայտ է, որ դա ուղղակի շատ սարսափելի և հանկարծահաս իրավիճակ էր։ Նրա հետ ամեն ինչ լավ կլինի, և ես պարզապես շնորհակալ եմ, որ նա լավ է»,- ասել է Հեյլին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստովանել, որ նույնիսկ այս դժվարին պահին (մի քանի ամիս առաջ Հեյլին ինքն է գնացել հիվանդանոց՝ թեթև ինսուլտի պատճառով) ինքն ու Ջասթինը կարողացել են վառ պահեր գտնել։

«‎Դուք միմյանց կողքին եք և աջակցում եք միմյանց, և կա մի բան, որն իսկապես կապում է ձեզ այս ժամանակներում»,- ասել է Հեյլին։

Անցյալ շաբաթ Ջասթինը պատմել էր իր հիվանդության մասին՝ տեսանյութ հրապարակելով Instagram-ում։