Թոմ Քրուզն իր 60-ամյակը կնշի երկու շքեղ երեկույթով. հրավիրվածների ցանկում են Դեյվիդ Բեքհեմն ու արքայազն Ուիլյամը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասաբն ոմ Քրուզն իր 60-ամյակի առթիվ կկազմակերպի 2 շքեղ երեկույթ՝ մեկը՝ Մեծ Բրիտանիայում, մյուսն՝ ԱՄՆ-ում:

The Sun-ի փոխանցմամբ՝ դերասանը նախ խնջույք կկազմակերպի Անգլիայի Քոթսուոլդս շրջանի Soho Farmhouse շքեղ ակումբում, այնուհետև մի քանի օր անց մասնավոր ինքնաթիռով կթռչի ԱՄՆ՝ տոնը նշելու իր ամերիկացի ընկերների հետ:

Հյուրերի ցանկը բացառիկ է և պատվավոր. հրավիրվածների ցանկում են Դեյվիդ Բեքհեմը, արքայազն Ուիլյամն ու այլ բարձրաստիճան անձինք:

Ծննդյան խնջույքին ներկա կլինի նաև նրա թիմը, որի հետ Քրուզն աշխատել է «Mission Impossible» և «Top Gun» ֆիլմերի նկարահանման ժամանակ, քանի որ նրանք դարձել են նրա ամենամոտ ընկերները:

Թոմը նաև լավ հարաբերություններ ունի արքայազն Ուիլյամի հետ, և շատ հնարավոր է, որ նա նույնպես գա, բայց դա կախված է թագավորական ընտանիքի զբաղվածությունից: