Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Տամբովում անցկացվող միջազգային փառատոնին

Հունիսի 16-22-ը Տամբով քաղաքում (ՌԴ) առաջին անգամ կանցկացվի արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների IV միջազգային փառատոնը։ Փառատոնի հիմնադիրն է ՌԴ մշակույթի նախարարությունը։ 2019 թ-ից այն անց է կացվել Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում։

Ծրագրում ընդգրկված են Աբխազիայից, Հարավային Օսետիայից, Տաջիկիստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։

Հայաստանը կներկայացնի Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնը։

Հունիսի 17-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետության դասեր։ Կանցկացվեն նաև ցուցահանդեսներ՝ «Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնները երեկ և այսօր» խորագրով։ Այս լայնածավալ նախագիծը նպատակ ունի հանրայնացնել ռուսական թատերական արվեստը, ինչպես նաև աջակցել ռուսական թատերախմբերին արտասահմանում։