Ջոնի Դեփը և Էմբեր Հերդի երդվյալները ասում են, որ ոչ ոք չէր հավատում Էմբերի «կոկորդիլոսի արցունքներին»

Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատավարությանը մասնակցած երդվյալ ատենակալներից մեկը՝ անանունության պայմանով, համաձայնել է մեկնաբանել «Բարի լույս Ամերիկա» շոուի աղմկահարույց դատավարությունը։ Ժյուրիի անդամը խոսեց հանրությանը ոգևորած և ցանցում քննարկման առարկա դարձած ամենաակտիվ թեմաների շուրջ։ Օրինակ՝ նա կիսվել է Էմբեր Հերդի հույզերի մասին իր կարծիքով, որը շատերին չափազանց շինծու էին թվում։

Նրա պատմության մեծ մասը չի համընկնում: Երդվյալ ատենակալների մեծ մասը կարծում էր, որ նա է ագրեսորը: Նրա լացը, նրա հայացքները ժյուրիի նկատմամբ. մենք բոլորս շատ անհարմար էինք զգում: Նա պատասխանեց մեկ հարցի և լաց եղավ, իսկ երկու վայրկյան հետո նա սառը հայացքով շարունակեց խոսել։ Մեզանից ոմանք դա անվանեցին «կոկորդիլոսի արցունքներ»,- ասում է ատենակալը։

Դատավարության մասնակիցը նշել է նաև, որ Ջոնի Դեփը ավելի մեծ վստահություն է առաջացրել ժյուրիների մոտ։

Շատ երդվյալ ատենակալներ ի վերջո ավելի հավատալի համարեցին նրա ասածները: Պարզապես մի փոքր ավելի իրատեսական էր թվում, թե ինչպես էր նա պատասխանում հարցերին: Նրա էմոցիոնալ վիճակը միշտ շատ կայուն էր,,- հավելում է նա։

Ինչպես գիտեք, դատավարությունը բուռն քննարկվում էր սոցցանցերում, որտեղ շատերն անցան Ջոնի Դեփի կողմը։ Հերդը, ընդհակառակը, քննադատության ենթարկվեց. Դեփի երկրպագուները նույնիսկ մի քանի միջնորդություններ են նախաձեռնել՝ դերասանուհուն դերերից զրկելու պահանջով։ Երդվյալ ատենակալն ասաց, որ ինքը և իր գործընկերները չեն հիմնվել սոցցանցերի կարծիքի վրա։

Մենք հետևում էինք ապացույցներին.։ Ես և խորհրդի առնվազն երկու այլ անդամներ չենք օգտագործում Twitter կամ Facebook: Մյուսները, որ գրանցաված էին այդ սոցցանցերում, որոշեցին չքննարկել սոցիալական ցանցերում տեղ գտած ինֆորմացիան,- պարզաբանում է երդվյալ ատենակալը։

Երդվյալ ատենակալը մեկնաբանեց նաև դատավարության ամենավառ դրվագներից մեկը, երբ պարզվեց, որ Էմբերը դեռևս ամուսնալուծությունից հետո ստացված 7 միլիոն դոլարը չի նվիրաբերել բարեգործությանը, ինչպես խոստացել էր։

Նա գնացել էր մի թոք շոուի Մեծ Բրիտանիայում: Տեսանյութ կա, որտեղ նա հաղորդավարին ասում է, որ ամուսնալուծությունից հետո ստացած ամբողջ գումարը նա նվիրաբերել է։ Նա հստակ նշում էր, որ արդեն ամբողջ գումարը տրվել է բարեգործության։