Ջոն Սնոուն էկրաններ կվերադառնա «Գահերի խաղի» շարունակության մեջ

HBO-ն պատրաստվում է «Գահերի խաղ»-ի շարունակությունը նկարահանել: Սյուժեի կենտրոնում կլինի «Գահերի խաղի» գլխավոր հերոսներից Ջոն Սնոուն, ում դերը կրկին կկատարի Քիթ Հարինգթոնը։ Այս դերի համար դերասանը երկու անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի։

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, նոր սերիալի իրադարձությունները տեղի կունենան Game of Thrones-ում նկարագրված իրադարձություններից հետո։ Հիշեցնենք, որ սերիալի վերջում Ջոն Սնոուն իմացավ իր իսկական անունը և վտարվեց Վեստերոսից՝ նոր կյանք սկսելու համար։

Արդյո՞ք սերիալի մյուս հերոսները կհայտնվեն շարունակությունում, օրինակ՝ Ջոն Սնոուի քույրերը՝ Սանսան և Արյա Սթարքը, դեռ հստակեցված չէ։

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» նկարահանումները հեշտ չեն եղել Քիթ Հարինգթոնի համար. սերիալի ավարտից հետո նա ընկել է դեպրեսիայի մեջ։ Սերիալում նկարահանումների ավարտից հետո դերասանը մեկ տարով դադարեցրեց դերասանական կարիերան և նույնիսկ գնաց վերականգնողական կենտրոն, որտեղ բուժվեց ալկոհոլային կախվածությունից և դեպրեսիայից։

Այս ամառ էկրաններ կբարձրանա «Գահերի խաղի» մեկ այլ սփին-օֆ՝ «Վիշապի տունը»: Սերիալի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղում» նկարագրված իրադարձություններից 200 տարի առաջ։ «Վիշապի տունը» մեկնարկում է այս տարվա օգոստոսի 21-ին։