ԱՄՆ թանգարանը հերքում է լուրերը, թե Քիմ Քարդաշյանը փչացրել է Մերիլին Մոնրոյի զգեստը

Ամերիկյան Ռոբերտ Ռիփլիի թանգարանը հերքել է տեղեկությունը, թե ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փչացրել է Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը նա կրել է Met Gala-ի միջոցառման ժամանակ, գրում է TMZ-ը։

Խոսքն այն զգեստի մասին է, որը Մոնրոն կրել է 1962 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի ծննդյան օրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Քարդաշյանը նիհարել է 7 կիլոգրամից մի փոքր ավելի, որպեսզի կարողանա այն կրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանը զգեստը վերադարձրել է թանգարան ոչ պատշաճ ձևով. կարերը քանդված են եղել, բացակայել են դեկորատիվ բյուրեղները։ Ենթադրվում է, որ հեռուստաաստղն այն վարձակալել էր 5 մլն դոլարով։

Թանգարանի ներկայացուցիչը, սակայն, պաշտպանել է Քիմին:

«2017 թվականի զեկույցում ասվում է, որ «կարերի մի մասը ձգված և քանդված է»: Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե որքան նուրբ է կտորը»,- ասել է թանգարանի աշխատակիցը: