Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվեն Փոլ Ուոքերի և Ումա Թուրմանի անվանական աստղերը

Դերասաններ Ումա Թուրմանը, Բիլ Փուլմանը և մշակույթի մի շարք այլ գործիչներ 2023 թվականին անվանական աստղեր կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հայտնիների համապատասխան ցանկը հրապարակել է Variety պարբերականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետմահու աստղի կարժանանան նաև հանրահայտ դերասան Փոլ Ուոքերը և երգչուհի Ջենի Ռիվերան։

Ցանկում են ներառվել նաև դերասան Վինս Վոնը, դերասան ու ռեժիսոր Ջոն Ֆավրոն, երգիչ Լենի Կրավիցը, Jonas Brothers ռոք խումբը և այլ հայտնիներ։