«Լողափ երկուսի համար». Քիմ Քարդաշյանը հանգստանում է Փիթ Դևիդսոնի հետ և կիսվում լուսանկարով

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանգստանում է իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ և պարբերաբար նոր լուսանկարներ հրապարակում։ Ժամանակի մեծ մասը, ինչպես կարելի է դատել այս կադրերից, զույգը նախընտրում է լողափում անցկացնել՝ նավակ քշել և վայելել արևը։

«‎Լողափ երկուսի համար»,- մեկնաբանել է Քիմը մի շարք կադրեր, որոնցից երևում է, որ զույգը կարողացել է հանգիստը վայելել ափին գտնվող հանգիստ վայրում:

Քիմն այժմ կարող է հանգիստ խղճով վայելել արձակուրդը. կարծես թե, Մերիլին Մոնրոյի փչացած զգեստի հետ կապված սկանդալն ավարտվել է։ Թանգարանի աշխատակիցները հերքել է Քիմի մասնակցությունը յուրահատուկ հանդերձանքի վնասմանը։ Նրանց խոսքով՝ վնասը շատ ավելի վաղ է եղել։