Ջիջի Հադիդ, Քայլի Ջեններ, Մադոննա․ հայտնիները Հայրերի օրվա առթիվ բացառիկ կադրեր են հրապարակել

ԱՄՆ-ում հունիսի 19-ին նշվում է Հայրերի օրը։ Այս առիթով բազմաթիվ աստղեր սոցիալական ցանցերում տարածել են բացառիկ լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Այսպիսով, Ջիջի Հադիդը հրապարակել է դստեր և Զեյն Մալիքի լուսանկարը, ումից նա բաժանվել է այն բանից հետո, երբ մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, երաժշտին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։

Քայլի Ջենները հրապարակել է Թրևիս Սքոթի լուսանկարը դստեր՝ Սթորմիի և փոքրիկ որդու հետ, ով լույս աշխարհ է եկել այս տարվա սկզբին։

Քեթրին Շվարցենեգերը, ով վերջերս երկրորդ անգամ է մայր դարձել, կիսվել է դուստրերի լուսանկարներով՝ ամուսնու՝ դերասան Քրիս Պրատի և հոր՝ Առնոլդ Շվարցենեգերի գրկում։

Մադոննան շնորհավորել է իրեն և հորը.

Հանրության ուշադրությունը գրավել է Քիմ Քարդաշյանի հրապարակումը. հեռուստաաստղը ջերմորեն շնորհավորել է նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին՝ նրան անվանելով «լավագույն հայր»։ Նախկինում հայտնիները բազմիցս սկանդալ են ունեցել երեխաներին դաստիարակելու հարցում:

Հազվագյուտ լուսանկարներով են կիսվել նաև այլ աստղեր:

Նիկ Ջոնասը՝ որդու հետ
Ջասթին Թիմբրլեյքը՝ երեխաների հետ
Ջասթին Բիբերը՝ հոր հետ
Սինդի Քրոուֆորդը՝ հոր հետ
Քորթնի Քարդաշյանը՝ Թրևիս Սքոթի և նրա երեխաների հետ
Ջեննիֆեր Լոպեսը՝ հոր հետ