Ջենիֆեր Լոպեսը բացատրել է, թե ինչու է հարգում մերկապարուհիներին

Ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Film Reporter-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է հարգում մերկապարուհիներին։ Աստղը պիլոնի վրա պարողների պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, երբ ինքն է մերկապարուհիների մասին ֆիլմի նկարահանման ընթացքում սովորել տվյալ մասնագիտությունը։

«Ձողի վրա պարելը իսկական ակրոբատիկա է: Բոլոր մկանային խմբերն աշխատում են, դա աներևակայելի դժվար է: Ամբողջ մարմնովս կապտուկներ էին առաջացել: Ես սկսեցի հարգել նրանց, ովքեր դա անում են պրոֆեսիոնալ կերպով։ Ինչե՞ր են կարողանում անել այս աղջիկները իրենց ոտքերով: Ես ինքս ինձ անընդհատ հարցնում էի՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես դասեր է վերցնում Du Soleil կրկեսի արտիստից»,- պատմել է Լոպեսը:

Նա խոստովանել է, որ սկզբում հաջողության չի հասել, թեպետ ամբողջ կյանքում սպորտով է զբաղվել։ Դերասանուհին ստիպված է եղել քրտնաջան մարզվել՝ Լորեն Սքաֆարիայի «Մերկապարուհիները» դրամայում գլխավոր դերը խաղալու համար։ Նկարահանումների ժամանակ երգչուհին 50 տարեկան էր։