Ադելը կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ այս անգամ թագուհի Եղիսաբեթ II-ի պատճառով

Ատելության ալիքը հարվածել է երգչուհի Ադելին. և սա, ի դեպ, առաջին անգամը չէ վերջին շրջանում։ Ձմռանն աստղը վեց տարվա դադարից հետո վերադարձավ նոր՝ «30» ալբոմով և արդեն հասցրեց մի քանի աղմկահարույց սկանդալների մեջ հայտնվել։ Այսպես, հունվարին Ադելը ստիպված էր չեղարկել նախատեսված համերգը Լաս Վեգասում՝ առանց տոմսերի գումարը վերադարձնելու երկրպագուներին, հաշվի չառնելով, որ շատերը եկել էին Միացյալ Նահանգներ այլ քաղաքներից և հարևան երկրներից իրենց սիրելի կատարողի համերգի համար:

Այս անգամ սկանդալն իսկապես «արքայական» մասշտաբների է հասել։ Բանն այն է, որ Ադելին հրավիրել էին գալա համերգին՝ ի պատիվ Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանի, հայտնում է Daily Mail-ը։ Բայց երգչուհին ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է կատարել իր լավագույն երգերը Նորին Մեծության և բրիտանացիների համար։ Սակայն երկրպագուները նկատել են, որ Ադելը մոտ ապագայում նախատեսված համերգներ չունի։