Ալ Պաչինոն առաջարկել է Տիմոթի Շալամեին խաղալ «Heat» ֆիլմի շարունակությունում

Դերասան Ալ Պաչինոն կարծում է, որ իր գործընկեր Տիմոթի Շալամեն կարող է մարմնավորել լեյտենանտ Հաննային «Heat» («Տապ») ֆիլմի շարունակությունում, գրում է Variety-ն։

Օգոստոսի սկզբին լույս կտեսնի «Heat 2» վեպը։ Գիրքը պատմում է հանցագործ Նիլ ՄաքՔոլիի (Ռոբերտ Դե Նիրո) և սպանությունների բաժնի փորձառու լեյտենանտ Վինսենթ Հաննայի (Ալ Պաչինո) կյանքի մասին՝ 1995 թվականի ֆիլմում նկարագրված իրադարձություններից առաջ և հետո:

Ալ Պաչինոն, որը մարմնավորել է Հաննային, ասել է, որ հենց Շալամեն կարող է մարմնավորել իր դերը ֆիլմի երկրորդ մասում։

«Տիմոթի Շալամե. Նկատի ունեմ, որ նա հիանալի դերասան է։ Հիանալի տեսք ունի»,- ասել է նա United Palace Theatre-ում:

Նրա առաջարկն ընդունվել է ծափահարություններով։