Բրիթնի Սփիրսը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու

Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը դարձել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։

Ֆուտբոլ դիտել երգչուհուն սովորեցրել է նոր ամուսինը՝ ֆիթնես-մարզիչ Սեմ Ասղարին, որը վաղուց «Սիթիի» երկրպագու է։ Նշվում է, որ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է Բրիթնիին մյուս մրցաշրջանում թիմի տնային խաղերին հրավիրելու տարբերակները։

40-ամյա Բրիթնի Սփիրսը 28-ամյա Սեմ Ասղարիի հետ ամուսնացել է նախորդ շաբաթ Լաս-Վեգասում։