Աստղագուշակ հունիսի 22-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Աշխատանքի մասին զրույցներն օգտակար կլինեն. դուք կարևոր մի բան կիմանաք, խելամիտ խորհուրդներ կստանաք, կհասկանաք, թե ումից կարելի է օգնություն ակնկալել: Բարդ առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը նկատելի եկամուտ կխոստանա:

Ներդաշնակ կդասավորվեն նաև անձնական հարաբերությունները: Դուք հին ծանոթներին հանդիպելու, նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Խոյեր սիրելիից կլսեն այն խոսքերը, որոնց երկար են սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Հնարավոր են նաև զարմանալի զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Այսօր առաջ եկած շատ գաղափարներ կկարողանաք ինքնուրույն իրագործել:

Օրը զգուշություն է պահանջելու և՛ գործնական, և՛ անձնական կապերում: Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով նոր ծանոթների հետ, պատմել ձեր բոլոր ապրումների մասին: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ ճիշտ չեն հասկանա: Սակայն նրանց հետ ի վերջո կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Սակայն աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ կհասնեք ավելի վաղ դրված նպատակներին: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Աշխատեք օրվա երկրորդ կեսին նվազեցնել ծանրաբեռնվածությունը: Այդ շրջանի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Այն ավելի հարմար կլինի հանգստի, ոչ մեծ ուղևորությունների և զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հետաքրքիր և արդյունավետ օր է սպասվում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խեցգետինների հանդեպ, որոնք նոր բան կստանձնեն: Նշանի նման ներկայացուցիչները շատ բաների կհասնեն: Պիտանի գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք, կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա: Հավանական է ծանոթություն մի մարդու հետ, որի փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք այն մարդկանց շրջանում, որոնց հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները նման են ձերինին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հագեցած կլինի: Դա բարենպաստ ժամանակ կլինի աշխատանքի համար. դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այն գործում, որում նախկինում շատերն անհաջողության են հանդիպել: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեր համարձակ գաղափարները շատերին դուր կգան: Չի բացառվում՝ դրանց իրագործման հարցում օգնություն առաջարկեն ազդեցիկ անձինք:

Հաջող կլինի նաև օրվա երկրորդ կեսը, սակայն այդ շրջանում առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Դուք կզգաք, որ մտերիմները ուշադրության ու հոգատարության կարիք ունեն, կաշխատեք աջակցել նրանց: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Երևակայությանը մի տրվեք: Այսօր դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս ունեք, բայց դրա համար պիտի իրատես լինեք ու ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Աշխատեք հույս դնել ձեզ վրա, օգնություն չսպասել շրջապատողներից, իրադարձությունների հաջող ընթացքի հետ էլ հույսեր չկապել:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հաճելի ծանոթությունը կարող է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ է զրուցել ապագայի մասին, միասին ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանա, արժե համբերությամբ զինվել: Դա հարմար ժամանակ կլինի մասշտաբային նախագծեր ստանձնելու, լուրջ առաջադրանքների լուծմանն անցնելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարելի է չվախենալ անհաջող զուգադիպություններից ու պատահական սխալներից:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում՝ փոքրիկ խնդիրներ առաջանան, որոնց լուծումը միայն դուք կարող եք տալ: Հավանական են լավ նորություններ հեռվից, լուրեր հին ընկերներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Շատերը կհետաքրքրվեն ձեր ծրագրերով: Չի բացառվում՝ նոր համախոհներ հայտնվեն: Ժամանակի ընթացքում նրանք ձեր ընկերները կդառնան: Հնարավոր են նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք դրանց համաձայնությամբ պատասխանել:

Անձնական հարաբերություններն առավել լարված կլինեն: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Հիշեք, որ այսօր լավ է խուսափեք փոխադարձ դժգոհություններից, հարաբերություններ պարզելուց: Ուշադիր եղեք շրջապատողների հանդեպ և կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ արժե մտածել՝ արդյոք դա ձեզ պետք է, արդյոք եկել է վճռական գործողությունների համար հարմար ժամանակը: Աշխատեք ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ չվերցնել, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում:

Վեճեր ու տարաձայնություններ այսօր սովորականից շատ կլինեն: Որոշ Աղեղնավորներ դժվարությամբ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, մյուսները չեն կարողանա ճիշտ հասկանալ մտերիմներին: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ ու պահի հույզերին չտրվել: Ամեն ինչ շուտով կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում միայն վերջերս եք առաջին անգամ տեսել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն աշխատանքից, որը նախկինում դժվարությամբ է տրվել և սպասվածից լավ արդյունքի կհասնեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Սկզբում պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, ժամանակը և ուժերը զուր չվատնել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են կապված լինել աշխատանքի վայրի և գործունեության ոլորտի փոփոխության հետ:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ոչ մի բանի մասին պայմանավորվել չէր ստացվում: Հակակրանքին կարող է փոխարինել փոխադարձ հետաքրքրությունը: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ստանձնեք նոր գործերը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի, և նրա հուշումների շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ստացված ինֆորմացիայից էլ ճիշտ եզրահանգումներ կանեք:

Հաջողությունը կուղեկցի այն Ձկներին, որոնք այսօր կկենտրոնանան կոմերցիոն գործունեության վրա ու գործարքներ կկնքեն: Հնարավոր են հաջող գնումներ: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Ձկների համար, հարմար կլինի սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: