Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է Մերիլին Մոնրոյի զգեստը վնասելու մասին լուրերը

Քիմ Քարդաշյանը Today շոուի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, թե, իբր, վնասել է Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը կրել է Met Gala-ի ժամանակ։ Ավելի վաղ համացանցում հայտնվել էին վնասված զգեստի լուսանկարները, որոնցից երևում է, որ գործվածքը պատռված է որոշ հատվածներում և մի քանի բյուրեղներ պակասում են։

Քիմ Քարդաշյանը նշել է, որ թանգարանի աշխատակիցներ են ձեռնոցներով հագցրել զգեստը կարմիր գորգի վրա, և նա այն կրել է ոչ ավելի, քան հինգ րոպե։
«‎Ես կարմիր գորգի վրա բարձրացա խալաթով և հողաթափերով, իսկ զգեստը հագա աստիճաններով բարձրանալուց առաջ։ Ես հագա այն երեք-չորս րոպե, իսկ հետո փոխվեցի հենց աստիճանների վրա»,- մանրամասնել է Քիմը։

Քիմ Քարդաշյանը նաև հավելել է, որ Մերիլին Մոնրոյի զգեստը լիովին համապատասխանում էր Met Gala-ում հայտարարված թեմային։