Ջարեդ Լետոն բաժանվել է ռուս մոդելից և արդեն նոր ընկերուհի է գտել

Կարծես թե, Հոլիվուդի գլխավոր գեղեցկադեմ և նախանձելի տղամարդկանցից մեկն այժմ ազատ է։ Հայտնի է, որ Ջարեդ Լետոն վերջին մի քանի տարիներին հանդիպում էր ռուս մոդել Վալերիա Կաուֆմանի հետ, սակայն ոչ վաղ անցյալում համացանցում լուրեր էին տարածվել նրանց բաժանման մասին։

Նախ՝ նրանց վաղուց չէին նկատում միասին, թեև ավելի վաղ նրանք պարբերաբար հայտնվում էին պապարացիների ուշադրության կենտրոնում։ Սակայն այժմ Ջարեդն իր ամառն անցկացնում է Կաննում ընկերների և ընտանիքի հետ, իսկ Վալերիան նրանց թվում չէ։ Ավելին, նախորդ օրը նրան նկատել են մի խորհրդավոր աղջկա հետ զբոսնելիս։

Ջարեդ Լետոյի և Վալերիա Կաուֆմանի սիրավեպի մասին առաջին անգամ սկսել են խոսել 7 տարի առաջ։ Բայց այդ ամբողջ ընթացքում զույգը երբեք չի ներկայացել պաշտոնական միջոցառումներին, իսկ սիրահարները չեն հաստատել հարաբերությունները: