Օրվա թիվը․ ամսական որքան գումար է ծախսում Եգոր Կրիդը

Հասարակությանը միշտ հետաքրքրել է ուրիշի փողերը հաշվելը, հատկապես երբ խոսքը հայտնիների մասին է: Սովորաբար աստղերը չեն շտապում կիսվել իրենց վաստակած գումարի չափով կամ ծախսերով։ Բայց ոմանք ընդհանրապես չեն ամաչում խոսել իրենց ֆինանսական գործերի մասին, օրինակ՝ Եգոր Կրիդը, ով նախօրեին իր բաժանորդներին հայտնել է, թե ամսական որքան է ծախսում: Համոզված ենք, որ դուք անպայման տպավորված կլինեք այդ գումարով: Գրում է peopletalk.ru-ն։

«Ահա իմ ծախսերը։ 34 մլն 500 հազար։ Բայց հունիսին վեց հազար։ Ապրիլին 20 մլն 150 հազ.ար։ Պատասխանում եմ՝ պետք է ծախսերս վերանայեմ, ինչո՞ւ եմ այդքան ծախսում։ Օ, նորմալ է մարտի համար, երեք միլիոն»,- խոստովանել է Եգոր Կրիդը:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում Եգոր Կրիդը ևս մեկ անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է՝ երգիչը խուճապի նոպաների է բախվել. ռեփերը չի կարողացել լավ քնել ու անընդհատ անհանգիստ է եղել։