Վրե՞ժ է լուծում Ջեյ Լոյից․ Ալեքս Ռոդրիգեսին նկատել են Բեն Աֆլեքի նախկին ընկրուհու հետ

Ալեքս Ռոդրիգեսին նկատել են Բեն Աֆլեքի նախկին ընկերուհու՝ Լինդսի Շուկուսի հետ, շաբաթ օրը նրա ծննդյան խնջույքի ժամանակ, երբ Բենիֆերի վերսկսված սիրավեպը շարունակում է թեժանալ:

Page Six-ը տեսանյութ է հրապարակել, որում 45-ամյա մարզիկը նստում է 41-ամյա Շուկուսի կողքին՝ Հեմփթոնի տան հետնաբակում։ Տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է Բեքերմանի Instagram Stories-ում՝ «Ծնունդդ շնորհավոր, @shookushookus» հաղորդագրությամբ:

Սակայն հաղորդվում է, որ զույգը պարզապես վաղեմի ընկերներ է։ Ռոդրիգեսի ներկայացուցիչը Page Six-ին ասել է. «Այստեղ բացարձակապես ոչինչ չկա: Նրանք 15 տարվա ընկերներ են»: 2019 թվականի դեկտեմբերին պրոդյուսերին նույնիսկ նկատել են Ռոդրիգեսի և Լոպեսի հետ ընթրելիս։

Շուկուսը և Աֆլեքը հանդիպել են 2017-ից 2019 թվականներին: