Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Նյու Յորք՝ իր հետ վերցնելով որդիներ Սեյնթին և Փսալմին, գրում է Daily Mail-ը:
Բազմազավակ մայրիկը որդիների հետ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Լուսանկարներում երևում է՝ ինչպես է 41-ամյա Քարդաշյանը փողոցով քայլում 6 և 3 տարեկան տղաների հետ:
Հայտնի է, որ Քարդաշյանը որդիների հետ այցելել է աստղերի ամենասիրելի ռեստորաններից մեկը՝ Cipriani:







