Էմբեր Հերդը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Դեփի մասին գիրք ստեղծելու համար

Դերասանուհի Էմբեր Հերդը պատրաստվում է գիրք գրել դերասան Ջոնի Դեփի հետ վիճահարույց ամուսնության մասին, հայտնում է OK! Magazine-ը:

Ասում են, որ Հերդը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել գրքի հրատարակության համար: Դերասանուհին իր որոշումը բացատրում է նրանով, որ ինքն «այն վիճակում չէ, որ հրաժարվի գումարից»։

Ըստ աղբյուրի՝ Հերդը կարծում է, որ մոտ ապագայում մեծ դերեր չի ստանա Հոլիվուդում՝ կապված Դեփի դեմ դատավարության պարտության հետ։ «Էմբերը խոստովանում է, որ իր կարիերան Հոլիվուդում ավարտվել է: Նա արդեն խոսում է գրքի մասին և շատ հուզված է։ Նա հիմա կորցնելու ոչինչ չունի, ամեն ինչ կարող է ասել»,- հայտնել է աղբյուրը: