58-ամյա դերասան Բրեդ Փիթը հայտնվել է GQ-ի նոր համարի շապիկին՝ առաջացնելով երկրպագուների տարակուսանքը։ Համապատասխան նկարները հայտնվել են ամսագրի պաշտոնական էջերում։
Բրեդ Փիթը դարձել է GQ ամսագրի ամերիկյան տարբերակի վերջին համարի գլխավոր հերոսը։ Օսկարակիր դերասանը հրապարակման շապիկի համար կեցվածք է ընդունել կապույտ վերնաշապիկով՝ ջրի մեջ պառկած։ Նկարահանումների պատասխանատուն ռուս լուսանկարիչ Ելիզավետա Պորոդինան էր։
Լուսանկարները բուռն քննարկումների տեղիք են տվել սոցիալական ցանցերում։ «Նա նման է հալված մոմե արձանի», «Կարծես մեռած մարդ լինի», «Չճանաչեցի նրան», «Նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է», «Այս մարդն ընդհանրապես նման չէ Բրեդ Փիթին», «Բոտոքսով Բրեդը փորձում է երիտասարդ մնալ»,- մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։
Շատերը Բրեդ Փիթին համեմատել են Ռեյ Լիոտայի, Ռոբ Լոուի, Քեյթլին Ջեների, ինչպես նաև Ջենիֆեր Էնիսթոնի և Չելսի Հենդլերի հետ, եթե նրանք սեռափոխության ենթարկվեին:
