Անցյալ տարի բոլորը քննարկում էին Ջիջի Հադիդի և Զեյն Մալիքի սկանդալային բաժանումը։ Բանն այն է, որ մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, մեղադրել է դստեր ընտրյալին ֆիզիկական բռնության մեջ։ Նրա խոսքով՝ Զեյնը վիճաբանության ժամանակ ձեռք է բարձրացրել իր վրա։ Արդյունքում Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը բաժանվեցին ընտանեկան մշտական կոնֆլիկտների պատճառով, բայց չնայած դրան՝ նրանք շարունակում են միասին մեծացնել իրենց մեկամյա դստերը։
Նման աղմկահարույց սկանդալից հետո մոդելը փորձել է չմեկնաբանել այն, ինչ կատարվում է իր ընտանիքում և իր ողջ ազատ ժամանակը տրամադրել դստեր՝ Հային դաստիարակելուն։ Օրերս Ջիջի Հադիդի երկրպագուները զարմացել էին, որ նա շարունակում է կապ պահպանել իր նախկին սիրելիի և երեխայի հոր՝ Զեյն Մալիքի հետ։ Նրանք Հայրերի օրը միասին են անցկացրել, իսկ US Weekly-ի աղբյուրները նախօրեին հայտնել են, որ շատ ջերմ ու սիրառատ հարաբերություններ ունեն։
«Նրանք չեն ատում միմյանց և անում են ամեն ինչ իրենց երեխային սիրալիր մթնոլորտում մեծացնելու համար։ Նրանք միասին չեն ապրում, բայց հաճախ են տեսնում միմյանց և միասին ժամանակ անցկացնում»,- հայտնում են ինսայդերները։
