Ափո Սահակյանը, Արփին և ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել

Երուսաղեմում ապրող  և ստեղծագործող երգիչ Ափո Սահակյանը,  Արփին և երաժիշտ ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել: «Հանի տանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակն Ափո Սահակյանն է, խոսքերի հեղինակներն են Ափո Սահակյանն ու Արփին, գործիքավորողը ԴերՀովան է: Հոլովակի ռեժիսորները Մարիամ Գևորգյանն ու ԴերՀովան են: