Կինոռեժիսոր Փոլ Հագիսը տնային կալանքի է ենթարկվել Իտալիայում

Կինոռեժիսոր Փոլ Հագիսը տնային կալանքի է ենթարկվել Իտալիայում: Ռեժիսորը մեղադրվում է բռնաբարության մեջ, հայտնում է Variety-ն:

Հագիսի գործով նախնական դատական նիստը տեղի է ունեցել հունիսի 22-ին: Նա մեղադրվում է սեռական ոտնձգության և ծանրացուցիչ հանգամանքներում ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Դատարանի որոշմամբ Հագիսը պետք է մնա «Օստունի» հյուրանոցում, որտեղ նա մի քանի օր տնային կալանքի տակ է: