Այսօր Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է (լուսանկար) 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է։ 

Հարսնացուն Լյուսի Վանա Կարապետյանն է: Նա սիրիահայ է, աշխատել է սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր։

Նշենք նաև, որ դեռևս 2018 թվականին Լյուսին եղել է Մխիթար Հայրապետյանի օգնականը։ 

Հիշեցնենք` Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։