Մահացել է կլարնետահար, երաժիշտ Հովհաննես Վարդանյանը

56 տարեկան հասակում կյանքից հեռացել է կլարնետահար, երաժիշտ Հովհաննես Վարդանյանը։

Tert.am Life-ի տեղեկություններով երաժիշտը այս շրջանում գտնվում էր Մոսկվայում և մահացել է սրտի կաթվածից։

Ինստագրամյան էջում երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն հրապարակել է համատեղ լուսանկար երաժշտի հետ՝ ցավակցական խոսքեր գրելով։