30 կգ նիհարած Քլոե Քարդաշյանը լուսանկարվել է վառ վարդագույն բիկինիով

Անշուշտ նկատած կլինեք, որ Քլոե Քարդաշյանը վերջերս բավականին փոխվել է։ Դստեր ծնվելուց հետո նա սկսել է ուշադիր հետևել սննդին և ջանասիրաբար սպորտով զբաղվել: Այսպիսով, աստղին հաջողվել է նիհարել ավելի քան 30 կիլոգրամով։ Եվ, կարծես թե, Քլոեն չի պատրաստվում դրանով կանգ առնել։ Նա շարունակում է աշխատել իր վրա և ցույց տալ զարմանալի արդյունքներ։

Նախօրեին Քլոեն սոցցանցերում լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր կազմվածքը։ Նա կեցվածք է ընդունել լոգարանում՝ վառ վարդագույն բիկինիով։ Ի դեպ, լողազգեստը նրա Good American շարքից է։ Ի՞նչ կարող ենք ասել․ կատարյալ գովազդ։

Ի դեպ, վերջերս լուրեր են պտտվում, որ Քլոեն նոր սիրելի ունի։ Արևմտյան տաբլոիդները պնդում են, որ աստղն այժմ հանդիպում է ներդրողի հետ, ում Քիմը նրան ծանոթացրել է «մի քանի շաբաթ առաջ» ընթրիքի ժամանակ։